18.05.2025|
19:46
«Ահա, եկավ այդ օրը:
Մեր Հրանտը, մեր Հորիզոնը, մեր անհայտ ու հայտնի Աստղը...»,- ՖԲ դիմատետրում գրել էր Լենա Հարությունյանը:
Կարդացի նրա տողերը և, կամա, թե ակամա, մտաբերեցի անցյալ դարի 80-ականները, երբ «Երեկոյան Երևանի» խմբագրությունն ու Գրապալատը (Հորիզոնն աշխատում էր այնտեղ) Դրամատիկական թատրոնի շենքում էին, ավելին` նույն հարկում...